ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Այս տարի Տավուշի մարզի առաջին դասարանցիների թիվը 50-ով ավել է. այսօր 1591 երեխա առաջին անգամ կգնա դպրոց: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա առթիվ:
«Եվս մեկ սերունդ այսօրվանից մտավ կյանքի կարևորագույն՝ կրթության և աշխարհաճանաչողության փուլ: Թող նրանց ուղեկիցները լինեն հետաքրքրասիրությունը, նպատակասլացությունը, համարձակությունը և լավատեսությունը»,- ասել է Տավուշի մարզպետը:
--00--ԱԹ