ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչ միջնորդությունը բավարարվել է։
Մալաքայան եղբայրները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ:
-- 00—ՄՀ