ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
Նախորդ դատական նիստում Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը ներկայացրել էր վերջինիս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Ըստ մեղադրող կողմի՝ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։
Սանսարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։