ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է RAC 1-ի թվիթերյան էջը: Այս մասին գրել է Armsport.am-ը։
Աղբյուրը հաղորդում է, որ ուրուգվայցին մինչև հոկտեմբերի 6-ը չի հասցնի ստանալ իտալական անձնագիր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումների համար խաղացողների հայտավորման վերջին օրն է:
Սուարեսը այս պահին կարող է դիտարկել այլ առաջարկներ, քանի որ Կումանը հայտնել էր, որ 33-ամյա հարձակվողի հետ նա հույսեր չի կապում:
Աղբյուրը՝ Armsport.am։
--00—ՄՀ