ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ի դեմս վրաց կառավարության տեսնում են հուսալի գործընկերոջ և բարեկամի: Նա նշել է, որ առաջիկայում Թբիլիսի է ժամանելու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Միջկառավարական կապերն օրեցօր ամրապնդվում են: Իրականացվում են բազմաթիվ կարևոր նախագծեր: Առաջիկայում մեր նախարարը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Կան մի շարք հարցեր: Մեզ կապում են ինչպես պատմական կապերը, այնպես էլ ընդհանուր հետաքրքրությունները»,- պատասխանել է Ալիևը:
Իր հարցազրույցում Ալիևն ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում այն, որ վրացական կառավարությունը Սերբիայից ու Ռուսաստանից իր տարածքով դեպի Հայաստան ռազմական բեռների տեղափոխումը թույլ չի տվել: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանը իրեն դրսևորել է իբրև վստահելի գործընկեր:
--00--ԱԹ