ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատավարական պարտությունը պատվով տանելուն անպատրաստ մեր գործընկերոջը հորդորում ենք բամբասանքի ժանրից դուրս գալ, թանկ ժամանակն օգտագործել վստահորդի իրավունքները բացարձակապես իրավական հարթությունում, իրավական գործիքակազմով պաշտպանելու վրա՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու վճարովի պարտքի կատարումը չդարձնելով քաղաքական գործչի ամբիցիաների բավարարման միջոց:
Իսկ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու, որովհետև դրա համար բավարար հիշողություններ ունեցողները շատ են ու միշտ լինելու են»:
--00--ԱԹ