ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) փաստագրել է Ադրբեջանում Թուրքիայից հովանավորվող «առաջին սիրիացի վարձկանի մահը»։
Կառույցի պաշտոնական էջում տեղեկացվում է, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկաններն Ադրբեջան են ուղարկվել արցախյան մարտերին մասնակցելու համար:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների թիվն Ադրբեջանում հասնում է 320-ի։ Նրանք տեղափոխվել են թուրքական անվտանգության ընկերությունների կողմից, «ազգային գործի պաշտպանության» պատրվակով։
--0--ԿԿ