ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը թվիթերյան իր էջում գրառում է արել, որում ասված է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջև` 6-րդ հոդվածով` ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով»:
Նա հիշեցրել է, որ ԼՂ-ն իր անկախությունը հայտարարել է 1991 թ. դեկտեմբերին` արդի միջազգային իրավունքին համապատասխանող հռչակագրով:
--00--ԱԹ