ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հույների և հայերի մեծ ցույց. Ցույցի տեսանյութը տեղադրել է Պոնտոսի հույների Համահունական ասոցիացիան Facebook-ում:
Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր հույն և հայ: Ազգային դրոշներ կրող ցուցարարները անցել են քաղաքի կենտրոնով, մոմեր վառել և աղոթք կատարել: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտությունում:
--00--ԱՀ