ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սամցխե-Ջավախքի շրջանի Ախալքալաքի մարզադաշտում մեկնարկել է Արցախին աջակցության հավաքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Հիշեցնենք՝ այս օրերին ջավախքցիների ջանքերով մոտ 1 միլիոն լարի է հավաքվել: Սա մոտ 300 հազար դոլար է: Եղել են մեծ ու փոքր ներդրումներ` ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող ջավախքցիների կողմից:
Բացի այս, ուղարկվել է նաև ամենատարբեր տեսակի օգնություն՝ մի քանի բեռնատարով:
--00--ԱԹ