ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Հայրենի Ջավախքի տարբեր քաղաքներում ու գյուղերում շարունակում են ֆինանսական միջոցներ, սննդամթերքի, եւլն հավաքել մարտնչող Արցախի համար: Ընդ որում եթե որեւէ քաղաք կամ գյուղ արդեն մի անգամ օգնություն ուղղարկել է, ապա հիմա կրկին են հավաքում:
Ահա ստացված տեղեկություններից մի քանիսը.
Հինգօրյա դրամահավաքից հետո Մեծ Գոնդուրայի հանրության հանգանակած գումարի չափը այս պահին կազմում է 30000 լարի։ Դրամահավաքին իրենց մասնակցություն են ցուցաբերել և ցուցաբերելու են արտերկրում ապրող, համագյուղացիները՝ Տիրայր և Օնիկ Զուռնաջյանները,Արարատ և Արման Խաչատրյաններ, Արթուր Շամիլյան, Խաչիկ Ափոյան։ Ըստ Վարդան Սիրականյանի հաղորդման:
Թորիայի երիտասարդները շարունակում են ցուցաբերել օգնություն Արցախին։ Քիչ առաջ նրանք հրապարակեցին իրենց հավաքած սննդամթերքի պարկերի լուսանկարները: Ըստ Անտոն Անտոնյանի հաղորդման:
Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի հերթական օգնությունը մեր անկոտրուն ազգին կազմում է մի քանի հազար ԱՄՆ դոլար: Այն ներկայացված է ստացականներով: Ըստ Վահան Բաքարյանի հաղորդման:

--0--ԿԿ