ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
«Իզվեստիա»-ի նկարահանող խումբը Ստեփանակերտում հայտնվել է կրակի տակ։
Թղթակից Դենիս Կուլագան և օպերատոր Ալեքսանդր Մալիշևը տեղի բնակիչների հետ թաքնվել են բնակելի տան նկուղում:
Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա պայթյուններ են որոտացել։
Թղթակցը հաղորդել է, որ գիշերը Ստեփանակերտին հարվածներ են հասցվել, օդային տագնապի ազդանշանը չի լռել։
--0--ԿԿ