ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն։
Երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա իմ պետությունն է»։
Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։
Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրակաանցնող կառույցի ղեկավարը մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․
Չեմ կարծում, թե նա չգիտե գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
Եվ որտեղի՞ց այն սին հաստատումը, թե իբր պետականության սահմանում ու գիտակցում չենք ունեցել, և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի ճակատին ու խղճին դաջված է Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունն ու անվերջ այս քաոսը․․․
Ձեր նպատակադրումն ու վարքը անուն ունի՝ կոլաբորացիոնիստական- Ալիև-էրդողան պահանջները սպասարկող։
Սա է ձեր ընտրությունը․․․»։
--00—ՍՊ