ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ»,-գրել է ԱԺ նախագահը։
Նշենք, որ առավոտյան ասուլիսի ժամանակ Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, ԱՀ նախագահը կդիմի ՀՀ-ին և մյուս երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը:
--00—ԼՄ