ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուս հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Instagram-ում գրառում է արել՝ հայտնելով որ Արցախի ռազմաճակատում մահացել է իր լավ ընկերը։
«Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլևս չկա։ Անհավանական լուսավոր, բարի՛ Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։
Աշխարհը խելագարվում է։ Կա՛նգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։
--00—ԼՄ