ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնության խախտումների մասին հաղորդումներով և նման գործողություններն անթույլատրելի է համարում:
«Այսօր լրջորեն հիասթափված ենք հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերով և այդ խախտումներն անընդունելի ենք համարում»,- այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Պաշտոնյան տեղեկացնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած գործողություն՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ:
«Գլխավոր քարտուղարը կրկին հիշեցնում է կողմերին քաղաքացիական անձանց և քաղաքացիական կառույցները պաշտպանելու նրանց պարտավորությունների մասին՝ միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:
--00--ԱՀ