ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի զանգվածային գործողություններ են ընթանում Սլովակիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aktuality տեղական լրատվական կայքը:
Նշվում է, որ ցուցարարները փողոցներ են դուրս եկել «Սլովակիան Եվրոպա է» կարգախոսով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ցույցերի կազմակերպիչն է «Խաղաղություն Ուկրաինային» ուկրաինամետ կազմակերպությունը։ Մայրաքաղաք Բրատիսլավայում ցույցին մասնակցել է շուրջ 60 հազար մարդ։
--00—ՅՄ