ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամնակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։։
Անդրադառնալով այսօր ՌԴ նախագահի կողմից ներկայացված զոհերի թվին, ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ՌԴ նախագահը ընդհանրական թվեր է ներկայացրել զոհերի մասին։
«Միանշանակ հակառակորդը ունի մի քանի անգամ ավել զոհեր․ դա բացարձակ ճշմարտություն է»,- նշեց նա։
--00--ԱՀ