ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ռուսաստանն ու Հայաստանն ապակե տարայի մեջ են, որը շատ հեշտ է կոտրել, ինչն էլ պարբերաբար փորձում են անել: Երկար պատերազմն աղետ է, և որևէ մեկն այստեղ չի շահում: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտագործի ամենատարբեր գործիքներ՝ իրավիճակը կարգավորելու համար:
Մոսկվայի այսօրվա քաղաքականությունը տարբերվում է այն գիտակցումով, որ դեռ պահպանվում է պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, որ դեռ կա ուղիղ երկխոսության ու պայմանավորվելու հնարավորություն, դեռևս անդառնալիության սահմանը չի հատվել:
ԼՂ հակամարտության համատեքստում ՌԴ քաղաքականության մասին 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը զրուցել է ռուս քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Կիրիլ Կոկտիշի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ