ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հնարավորինս փորձել եմ խուսափել covid-ից, չստացվեց... Թեստս դրական է։ Հուսով եմ շուտ կապաքինվեմ ու կրկին կանցնեմ աշխատանքի։
Իսկ այս ընթացքում միշտ հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով։
Խաղաղություն և առողջություն բոլորիս»,- նշել է նա:
--00--ԱԹ