ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության՝ օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող եք ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Ըստ այդմ, անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել npast.ah@ssa.am էլեկտրոնային փոստին՝ նշելով.
1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,
2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման
Եթե Դուք ունեք խնդիրներ դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող եք անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ Ձեր ստորագրմանը կներկայացվի թղթային դիմումը, ինչպես նաև Ձեր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները կուղարկվեն համապատասխան էլեկտրոնային փոստին։
Ընդ որում, նպաստը նշանակելու համար ներկայացվում է բացառապես.
1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,
2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.
ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.
բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.
գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.
դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-654-089, 097297570 հեռախոսահամարներով։
NN Կարգավիճակը համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման
հաշմանդամ երեխա
միայնակ մոր երեխա
առանց ծնողական խնամքի մնացած երեխա
միակողմանի ծնողազուրկ երեխա
ալիմենտ ստացող երեխա
ժամկետային զինծառայողների երեխա
1-ին խմբի հաշմանդամների երեխա
2-րդ խմբի հաշմանդամների երեխա
ընտանիքում ծնված՝ 3-րդ, 4-րդ և հաջորդ երեխա
չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխա
զոհված զինծառայողների երեխա
մինչև երկու տարեկան երեխա խնամող անձ
--00—ՄՀ