ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ղարաբաղում ուղարկված սիրիացի վարձկանների հարազատները բաց նամակ են գրել Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին։ Այս մասին հաղորդում է «Ռուսվեսնան»:
Փախստականները դժգոհել են, որ իրենց երեխաները, եղբայրներն ու ամուսինները խաբվել են ավազակախմբերի ղեկավարների կողմից՝ օգտվելով նրանց ընտանիքի ծանր վիճակից:
Ըստ նրանց, դաշտային հրամանատարները նրանց խոստացել են բարձր աշխատավարձեր և աշխատանք Ադրբեջանում, և արդյունքում նրանց նետել են պատերազմի խառնարան, որի մեջ անհետ կորել են:
--0--ԿԿ