ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են ՌԴ գլխավոր շտաբի՝ ԼՂ հարցով առաջին ճեպազրույցից պատառիկներ: ՌԻԱ-Նովոստին առանձնացրել է հետևյալը.
Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դադարեցրել են ռազմական գործողությունները: Նրանց զինվորականները մնում են զբաղեցրած սահմաններին:
Ռուսաստանն արդեն ԼՂ է տեղափոխել նախատեսված 1960 խաղաղապահներից 414-ին, կոնտինգենտի կազմում ռազմական ոստիկանությունն է. մարտիկների մեծ մասը Սիրիայում պատերազմելու փորձ ունի:
Ռուսաստանը շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով 16 դիտորդական կետ կտեղակայի:
Հրապարակվել է Լաչինի միջանցքում և «Հյուսիս» ու «Հարավ» պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը:
Ռուս խաղաղապահներն արդեն իսկ վերահսկում են Լաչինի միջանցքը, իսկ «Հարավ» պատասխանատվության գոտում, որտեղ ակտիվ մարտեր են մղվել, դիտակետերը կտեղակայվեն վաղը:
Ռուսական դիտորդական կետերի խնդիրները. կրակի դադարեցման խախտումների մասին տեղեկությունների հավաքագրում, տարանցիկ երթևեկության անվտանգության ապահովում և խաղաղ բնակչության դեմ ապօրինի գործողությունների ճնշում:
Ռուս խաղաղապահներն արդեն ուղիղ կապ են հաստատել ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների միջև՝ հնարավոր միջադեպերը կանխելու համար:
--00--ԱԹ