ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Տելեգրամյան Mediaport ալիքը հայտնում է.
«Նոյեմբերի 10-ի երեկոյան ԱԺ շենք մտած քաղաքացիներին իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է ներկայացնում է որպես խուլիգան ու ջարդարար, նույնիսկ հայտնում են հարուցված քրեական գործերի մասին: Սակայն այդ օրերի իրադարձությունների և իշխանական քարոզչամեքենայի աշխատելաոճի ուսումնասիրությունը բավական տարօրինակ զուգադիպություններ է բացահայտում:
Օրինակ, թե լուսանկարի մեջի տղան, ով ևս ԱԺ-ում էր և ըստ իշխանությունների՝ ջարդարարների շարքում, ապա ինչպես է ստացվում, որ օրեր անց նա թիվ 1 քարոզչամեքենա Հանրայինի եթերից արդեն դատապարտում է ԱԺ մուտք գործածներին և իր խոսքում շրջանառում իշխանական թեզերը»
--00--ԱԹ: