ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Hrant's medical fundraiser էջում հայտարարություն է տարածվել, որով խնդրում են աջակցել ԱՄՆ-ում վթարի ենթարկված Հրանտին ու նրա ընտանիքին:
Հայտարարությունը՝ ստորև.
«ԱՄՆ-ում տեղի է ունեցել ավտովթար: Շտապ օգնության աշխատակիցները 30 րոպե շարունակ փորձել են վթարի ենթարկված անձին դուրս բերել ավտոմեքենայից: Վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, և կայացվել է խոշոր վիրահատություն կատարելու որոշում: Նրա մոտ առկա էին ոտքի և ողնաշարի կոտրվածք, ծնկի և ճակատի վնասվածք, դիմային փակ կոտրվածնքեր՝ ներառյալ էթմոիդ ոսկորի և ձախ ակնակապիճի փակ վնասվածք: Երկու մեքենաների ուժգին բախումը հանգեցրել էր ուսոսկրի բաց կոտրվածքի, ողնոսկրի T1- T4, T10-12 կոտրվածքների, պնևմոթորաքսի, ներուղեղային արյունազեղման և ձախ ճակատային բլթի արյունահոսության:
Բացի այս խնդիրներից՝ նրա մոտ առկա էր նաև ներքին արյունահոսություն: Ճակատի վնասվածքն ուղեկցվել է հիշողության ժամանակավոր կորստով:
Հրանտը ընտանիքի հետ տեղափոխվել էր ԱՄՆ՝ ունենալով լավ ապագա կերտելու ակնկալիք: Աշխատասիրությամբ աչքի ընկող այս երիտասարդը ջանք չի խնայել ընտանիքի բարեկեցության համար: Այս պահին դեռ հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա իր բնականոն կյանքին: Մենք անհապաղ պետք է գտնենք ինչ-որ լուծում նրան և ընտանիքին ստեղծված դժվարին վիճակից դուրս բերելու համար: Մենք փորձում ենք ֆինանսական միջոցներ հայթհայթել Հրանտի վիրահատության հարցերը լուծելու, հետագայում հաշմանդամությունը բացառելու և հետվիրահատական շրջանում աջակցելու համար: Ուստի մեծ հույսեր փայփայելով և կանխավ խորին շնորհակալություն հայտնելով՝ խնդրում ենք նվիրաբերել որոշակի գումար, որը կօգնի հաղթահարել ընտանիքում ստեղծված իրավիճակը:
Անչափ երախտապարտ եմ Ձեր ցուցաբերած աջակցության և դժվարին պահին սատար կանգնելու համար:
Խնդրում ենք տարածել, հրավիրել ձեր բոլոր ընկերներին։ Լիահույս եմ, որ փոքր գումարներով անգամ հնարավոր կդառնա հավաքել գումարի այս մասը։
Շնորհակալ ենք բոլորիցդ, մեր ընտանիքին զորակցող հայրենակիցներից՝ ՀՀ-ից և աշխարհի տարբեր ծայրերից։ Աստված Ձեզ և Մեզ օգնական:
Շնորհակալ ենք բոլորիցդ»:
--00—ԼՄ