ՔՊ-ն որոշել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

photo_2025-03-03_18-39-2

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը։

Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը»,- գրել է Կոնջորյանը:

--00—ՅՄ