Զելենսկին այսօր պատրաստ չէ խաղաղության բանակցություններին․ Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

VV

ԱՄՆ-ը հասկանում է, որ Զելենսկին այսօր պատրաստ չէ խաղաղության բանակցություններին, բայց ժամանակը նրա օգտին չէ, հայտարարել են Սպիտակ տնից: 

Սպիտակ տնից նաև հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Վոլոդիմիր Զելենսկիի հետ բնական ռեսուրսների շուրջ բանակցությունները վերսկսելու համար, բայց միայն այն պայմանով, որ նա փոխի իր դիրքորոշումը։ 

Հայտարարել են, թե Կիևը Ռուսաստանի հետ անգամ ժամանակավոր հրադադարը քննարկելու պատրաստակամություն չի ցուցաբերում․ «ԱՄՆ-ի համբերությունն ու միջոցներն անսահման չեն, ժամանակն է, որ Կիևը խաղաղության բանակցություններ սկսի»։ 


 

--00—ՍՊ