ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Սպիտակ տունը հանձնարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ԱՄՆ ֆինանսների նախարարությանը կազմել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են մեղմացվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սահմանափակումները կարող են հանվել որոշ իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ մի քանի ռուս գործարարների նկատմամբ։
Ամերիկյան կողմը նախատեսում է առաջիկա օրերին քննարկել այդ հարցը Ռուսաստանի հետ «լայն բանակցությունների շրջանակում», նշում են գործակալության զրուցակիցները։
--00—ՍՊ