ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը WTA թարմացված աղյուսակում բարձրացել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 39-րդ տեղը։ Հայ թենիսիստուհու կարիերայում սա լավագույն ցուցանիշն է:
Նախորդ շաբաթ Ավանեսյանը մասնակցել է Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացված WTA-500 շարքի մրցաշարին և հասել մինչև կիսաեզրափակիչ:
Դասակարգման աղյուսակի առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է:
--00—ՍՊ