Լևոն Արոնյանը կոչ է արել չքաղաքականացնել իր գրառումը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ է արել չքաղաքականացնել իր գրառումը:  Ֆեյսբուքյան իր էջում Արոնյանը գրել է․ 

«Ի հավելումն նախորդ գրառմանս, ես ուզում եմ նշել, որ ինձ համար քաղաքական դիրքորոշումները ոչ մի կապ չունեն մոմավառության, դրա անցկացման վայրի և կազմակերպիչների հետ: Ես նվիրված եմ իմ ազգին և միշտ շարունակելու եմ լինել՝ անկախ քաղաքական իրադարձություններից: Ես հավատում եմ միայն մեկ ճշմարտության, որ մենք բոլորս ունենք միայն մեկ ազգ ու պիտի համախմբվենք մեկ գաղափարի շուրջ՝ պատվով կերտել մեր ապագան»։

Ավելի վաղ Արոյանը գրել էր՝ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը։ 

--00—ՄՀ