ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս օրերին ես և իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, որոնք սպառնում են մեզ և մեր երեխաներին սպանել, վառել Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ ոստիկանապետին»,- գրել է նա։
--00—ԼՄ