ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն ընթացքում մոր և մանկան առողջության կենտրոնում իրականացրել են վերականգնման աշխատանքներ։
Առաջիկա օրերին բժշկական հաստատությունն ամբողջությամբ կգործի, իսկ այսօրվա դրությամբ ծննդատունն ընդունել է առաջին 8 ծննդկաններին:
Փրկարարներն ուսումնասիրել են նաև Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, որտեղ ապակեպատումը վերականգնվել է: Մոտ ապագայում դպրոցը կընդունի առաջին աշակերտներին:
ՌԴ ԱԻՆ խումբը և քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են տուժած բնակչությանը շրջանում շինանյութեր բաշխել, որպեսզի բնակելի շենքերի վերականգնման հարցը կարգավորվի։
--00--ԱՀ