ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է լուրը, որ առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի:
Նա նշել էր՝ կա տեղեկություն, որ մոտակա ժամերին, հնարավոր է, մի քանի ռազմագերիներ տեղափոխվեն Հայաստան:
Այլ մանրամասներ նա չի հայտնել:
--00--ԱԹ