ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր մեր Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը։
«Սրբերը նրանք են, ում կյանքի ու գործի մեջ ճառագայթում է Աստխո պայծառակերպ ներկայությունը: Հետևաբար, սրբերի հիշատակի նշումը հիշեցում է ու միաժամանակ հրավեր՝ յուրաքանչյուր քրիստոնյայի՝ իր կյանքը ապրել ու արժևորել սրբերի կյանքի օրինակով:
Այս առիթով հայրական սիրով շնորհավորում եմ Սուրբ Հակոբի անունը կրող բոլոր հայորդիներին՝ մաղթելով երկնային բարիքներով լեցուն Աստվածահաճո կյանք:
Ծանոթություն. Մեր ձեռքում գտնվող Սուրբ Հակոբի մասունքն ի պահ է տրված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանին:»,- ասված է գրառման մեջ։
--0--ԿԿ