ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
2020թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների` էլեկտրական ջեռուցման սարքի խափանման պատճառով հրդեհ է բռնկվել ԱՀ Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակարաններից մեկում, որի հետևանքով տեղում մահացել է նույն բնակարանի բնակիչ` 1957թ. ծնված Ս.Գ.-ն, հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։
Դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչները:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
--00—ՄՀ