ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է մի շարք հրապարակումներ, որոնցում թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձում են մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:
ՄԻՊ-ի աշխատակազմը պարզաբանել է, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ի դեպ, նախկինում նման հայտարարություն երբևէ չի արել:
--0--ԿԿ