ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 102-րդ ռազմաբազա: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ կազմավորման ձևավորման օրվա առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական պատվիրակությունը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ այցելել է Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազա:
Այցի ընթացքում հայ զինվորականները ծանոթացել են ենթակառուցվածքային օբյեկտներին, ռուսական ռազմաբազայի զենքի և ռազմական տեխնիկայի նմուշներին, շնորհավորել հրամանատարությանը և անձնակազմին զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ:
Ծրագրի առանձին կետերն էին պատվիրակության անդամների այցելությունները Սուրբ Ալեքսանդրայի Ուղղափառ եկեղեցի և բազայի տարածքում գտնվող համալիրի ռազմապատմական թանգարան:
--00—ԼՄ