ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ աղբյուրի՝ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի:
Ընդհանուր առմամբ Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 47653 տեղահանված: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
--00—ԼՄ