ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալուց հետո խմբակցության ղեկավար կազմի հետ հանդիպում չի ունեցել: 24News-ի հետ զրույցում մանրամասնեց՝ խմբակցությունից դուրս գալու հիմքերից էր օրինակ այն հանգամանքը, որ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո խորհրդարանի ներուժի 1 տոկոսն էլ չի օգտագործվել:
«Ինչքան էլ ջանք էի դնում, դրա 1%-ն էր արդյունք տալիս, որովհետև մենակ էի, կարևոր հարցերն էլ 2-րդ պլանում էին,- հավելում է նա:
Պատգամավորն ասում է նաև, որ «Իմ քայլ»-ում իր նման մտածողներ էլի կլինեն, բայց ճառ ասելուց պետք է զանգ կախելու անցնեն: «Եթե ասեմ խաբված եմ զգում, կնշանակի ինձ նման հազարավոր մարդիկ են խաբվել: Նշաձող էինք դրել, որ գանք իշխանության, բայց իշխանությունը չօգագործեցինք, որ հասնենք շատ բաների»,- ընդգում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ