ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
«Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեղադրված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։
Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները»,- ասել է Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ