ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Չեմ խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց եթե ապացույցներ լինեն, որ Փաշինյանի գործողություններում կա դավաճանության հանցակազմ, ապա մեղադրանք կառաջադրվի և քրեական հետապնդում կիրականացվի։ Այստեղ իշխանությունները ևս պետք է շահագրգռված լինեն, որ գործը բացահայտվի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Այս իշխանության օրոք կատարվող գործողությունները մեր ինքնիշխանությունից մեկ կտոր պոկելու գործընթացներ են, և որքան այսպես շարունակվի, մեզ համար ավելի դժվար է լինելու հետագայում վերականգնելը, ավելին՝ այսօր մեկ փոքրիկ գործողությամբ մեկ քար է հանվում մեր ինքնիշխանությունից, վաղը այդ քարը հետ դնելու համար ահռելի ջանքեր են գործադրվելու»,- նշել է Զոհրաբյանը:
«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այս օրերին Սյունիքում, այնքան աբսուրդային են և ֆանտաստիկ, որ մարդիկ տեսնելով չեն հավատում: Շուռնուխի բնակիչն ունի ՀՀ սեփականության վկայական, պետությունը ճանաչում և պաշտպանում է այդ իրավունքը, բայց նրա տան դուռը ծեծում է ադրբեջանցի զինվորականը և ասում՝ ձեզ այսքան ժամանակ, ազատեք տարածքը»,- ասել է Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ