ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հղում անելով առողջապահության նախարարությունից ստացված հարցման պատասխանին՝ այսօր մի շարք լրատվակններ տվյալներ էին հրապարակել, ըստ որոնց՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Ըստ այդմ՝ որոշ ԶԼՄ-ներ հաշվարկել էին, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ:
Տեղեկատվական ստուգման կենտրոնը, սակայն, հերքել է այդ տեղեկատությունը և այդ մասով պարզաբանում տարածել:
««Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։ Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում, ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ»,-նշվում է պարզաբանման մեջ։
--00—ԼՄ