ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Երևանում գրանցված երկրաշարժը բնական ծագում ուներ։ Պատերազմի ընթացքում կիրառված զենքերը, հրթիռակոծումները, ականների պայթյունները չեն կարող սեյսմիկ ազդեցություն ունենալ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Փրկարարական ծառայության գեներալ-մայոր, Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։
Փրկարարական ծառայության գեներալի խոսքով՝ գրանցված երկրաշարժն աննախադեպ, բայց միջին չափի էր։ Ըստ նրա՝ Երևանում շենքեր կան, որ սեյսմակայուն չեն և ավելի ուժգին, օրինակ՝ 9 բալի դեպքում խոշոր ավերածություններ կլինեն։
Կլինեն նոր երկրաշարժեր, թե ոչ, ըստ Գրիգորյանի, երբեք կանխատեսել հնարավոր չէ։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ