ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ընդդիմությունները նոր իշխանությանը կարող են խփել երկու առանցքային խնդրով՝ Ղարաբաղի հարցով և հայ-ռուսական հարաբերություններով։ Ղարաբաղով խփելը դավաճանություն է հայրենիքի և պետության հանդեպ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը։
«ՀՀ նոր իշխանության առջև 2 առանցքային խնդիր կա՝ Ղարաբաղի հարց և հայ-ռուսական հարաբերությունները։ Սա խնդիր է, որոնց միջոցով կարող ես խփել, ցավացնել, բայց 20 տարի ընդդիմություն լինելով, այդ հարցերը երբեք չենք շահարկել, որովհետև դավաճանություն է սեփական հայրենիքի և պետության նկատմամբ։ Հանգի՛ստ թողեք, Ղարաբաղին էլ, հայ-ռուսական հարաբերություններն էլ։ Որոշակի քաղաքական շրջանակներ այդ բոլորը շահարկման թեմա են դարձնում իշխանություններին խփելու համար»,- ասել է Աբրահամյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ առայժ սեղանին տարածքների հարց չկա, իսկ իշխանության խելքը տեղում է, բոլորի հետ կխորհրդակցեն։
Մանրամասները՝ տեսանյութում։