ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ տեղի ունեցողը նրա քաղաքական, սկզբունքային մոտեցումներով և դիրքորոշմամբ է պայմանավորված։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի՝ գործընթացն Արա Սաղաթելյանի հետ չի կարող առնչություն ունենալ․
«Տարօրինակ զուգադիպությամբ բերման են ենթարկվում, ձերբակալվում մարդիկ, ովքեր հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում»։
--00—ՄՀ