ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով այսօր կայանալիք ակցիայի երթուղու մասին:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի Հայրենիքի փրկության շարժման երթը:
Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա»,- հայտնում են նախաձեռնությունից:
--00--ԱԹ