ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Ռուբեն Վարդազարյանը։
Վարդազարյանը չցանկացավ նշել, թե ինչ քրեական գործով է իր կինը հրավիրվում Հատուկ քննչական ծառայություն։ Նա միայն ասել է, որ իր կինն ունի վկայի կարգավիճակ։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից չեն մեկնաբանել, թե ինչ քրեական գործով է ԲԴԽ նախագահի կինը հրավիրվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդազարյանը հայտնել էր, որ իր կնոջը ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության:
--00--ԱԹ