ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով: Այս մասին գրել է 1TV.ge-ն։
Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նախագահին դիմավորել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն և հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
--00—ՄՀ