ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն:
--00--ԱԹ