ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Փաստաբանական խմբի հետ պետք է քննարկենք, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեղավորները պատժվեն, ցավալին այն է, որ երկար տարիներ էին պետք, որ արդարությունը վերականգնվի: 24news-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Արդարությունը հաղթեց, որովհետև մենք ասում էինք, որ այդ մեղադրանքն անհիմն է: Բազմաթիվ անգամ ես դրա մասին խոսել եմ, հանցակազմի բացակայության պատճառով հիմա այս գործը պետք է կարճվի: Մարտի 1-ի կազմակերպիչներն իրենց համար ազատ ման են գալիս և նաև մեր պետության գլխին այս արհավիրքը բերեցին՝ պատերազմի պարտությունների, իսկ մենք՝ զինվորականներս, որ ամբողջ կյանքում ծառայել ենք մեր պետությանը, հայրենիքին, պետք է ամեն շաբաթ զբաղեցված լինեինք»,- ասաց նա:
Օհանյանը բոլորին շնորհավորեց ՍԴ կայացրած որոշման կապակցությամբ, նրա կարծիքով` բոլորի համար ընդունելի է այն, որ մեր իշխանության երրորդ թևը` դատական իշխանությունը, նաև ՍԴ-ն արդեն ազատ են, անաչառ են:
«Դա երևի հաղթանակ է մեզ բոլորիս համար»,- նշեց Օհանյանը:
--00--ԱԹ